Բարի գալուստ
Տպագրական և գովազդային համալիր լուծումներ բիզնեսի համար
Oprint-ը տպագրական և գովազդային արտադրության ոլորտում մասնագիտացած ընկերություն է, որն իրականացնում է տարբեր բարդության և ծավալի նախագծեր՝ առաջարկելով ամբողջական լուծումներ գաղափարի մշակումից մինչև պատրաստի արտադրանքի արտադրություն։
Մեր ծառայություններն ընդգրկում են լայնաֆորմատ և տեքստիլ տպագրությունը, ինտերիերի ձևավորումը, լուսավորվող գովազդային համակարգերի արտադրությունը և անհատական նախագծերի իրականացումը։ Համագործակցում ենք տարբեր ոլորտների ընկերությունների և կազմակերպությունների հետ՝ ապահովելով նրանց կարիքներին համապատասխան արտադրական լուծումներ։
Համադրելով ժամանակակից տեխնոլոգիաները, բարձրորակ նյութերն ու մասնագիտական փորձը՝ ստեղծում ենք որակյալ և գործնական արտադրանք՝ պահպանելով աշխատանքի ճշգրտությունն ու պատվերների համաձայնեցված ժամկետները։
Oprint՝ գաղափարից մինչև պատրաստի արտադրանք։
3 պատճառ՝ ինչու վստահել մեզ
Անհատական դիզայնով պաստառներ, որոնք վերափոխում են ցանկացած տարածք և ստեղծում յուրահատուկ մթնոլորտ
Իմանալ ավելինԼուսավորվող վահանակներ, որոնք դարձնում են ձեր բիզնեսը առավել նկատելի թե՛ ցերեկը, թե՛ գիշերը
Իմանալ ավելինԲաններները արտաքին գովազդի ամենաարդյունավետ տարբերակներից են։ Դրանք հեշտ նկատելի են և տպավորվող։ Oprint-ի խնդիրն է ապահովել բարձր որակով տպագրություն, որը չի խամրում արտաքին միջավայրի ազդեցությունից, վառ գույներ և տպագրական պատկերների հստակություն։ Իրականացնում ենք նաև տեղադրման ամենաբարդ աշխատանքները սեղմ ժամկետներում։
Oprint-ն առաջարկում է ինքնակպչունների վառ, որակյալ և արագ տպագրություն՝ սեղմ ժամկետներում։ Ինքնակպչունների տպագրումը ինքնասոսնձվող թաղանթի վրա համապատասխան է տարատեսակ առևտրի, խոշոր և փոքր բիզնեսների համար:
Oprint-ում կարող եք պատվիրել թղթի վրա ամենատարբեր լայնաֆորմատ տպագրությունները՝ պլակատներ, մեծ պաստառներ, աֆիշաներ, մեծ լուսանկարներ, գովազդային պաստառներ։ Թղթի վրա լայնաֆորմատ տպագրությունը հաճախ օգտագործվում է ձևավորումների կամ արտաքին գովազդի համար: Այս տպագրությունը հիանալի է և’ գունավոր, և’ միագույն ֆոտոռեալիստական պատկերներ տպագրելու համար։ Իսկ շերտավոր թուղթն ապահովում է պատկերի հստակությունը։ Նման տպագրության գործընթացում կարևոր է գույների և դետալներիերի ճշգրիտ վերարտադրումը: Նոր սերնդի սարքավորումները, որոնք առկա են մեր ընկերությունում, հնարավորություն են տալիս ձեռք է բերել ստացված պատկերի առավելագույն որակը:
Ցանցի լայնաֆորմատ տպագրությունը թույլ է տալիս իրականացնել ամենատարբեր գաղափարները՝ դիզայնի, առևտրային, արտադրական և այլ ոլորտներում: Ստացված պատկերը պարզ է, ունի վառ գույներ, երկարաժամկետ օգտագործման հնարավորություն։ Այս տպագրությունը կատարվում է ջրակայուն թանաքներով՝ լայնաֆորմատ պլոտտերների վրա: Ցանցի վրա տպման առավելագույն լայնությունը հասնում է 3 մետրի, ավելի լայն կտավներ ստանալու համար ցանցը եռակցվում է։
Թափանցիկ թաղանթի վրա տպագրությունը լավագույն տպագրական լուծումներից մեկն է գնի և որակի հարաբերակցության առումով և՛ ներքին, և՛ արտաքին ձևավորման համար: Պատրաստի կպչուն պիտակներ օգտագործվում են ցանկացած տեսակի մակերեսների վրա։
Երազո՞ւմ եք յուրահատուկ ինտերիերի մասին: Պատվիրեք ֆոտոպաստառներ մեր ընկերությունում։ Մեր ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են բարձր ճշգրտություն և կատարյալ գունային վերարտադրություն։ Ֆոտոպաստառը լավագույն ստեղծագործական հնարավորությունն է, որն ունի բազմաթիվ առավելություններ։ Դուք կարող եք լրացնել Ձեր բնակարանի ցանկացած ազատ պատ՝ յուրահատուկ պատկերներով և պաստառը կլրացնի ձեր ինտերիերը:
OPRINT-ում մենք առաջարկում ենք պրեսս ստենդների բարձրորակ տպագրական ծառայություններ, որոնք կարող են օգնել արդյունավետորեն խթանել ձեր բիզնեսը կամ միջոցառումները: Պրեսս ստենդները բազմակողմանի միջոց են տեղեկատվություն և գովազդ ցուցադրելու համար հանրային վայրերում, ինչպիսիք են կոնֆերանսները, առևտրային ցուցահանդեսները և էքսպոները: Դրանք նաև սովորաբար օգտագործվում են խանութներում, բանկերում և այլ ձեռնարկություններում՝ ապրանքներն ու ծառայությունները ցուցադրելու համար:
Դրոշակահենքերը արտաքին գովազդի կարևոր մասն են և կարող են օգնել Ձեր բիզնեսի կամ միջոցառման վրա ուշադրություն հրավիրել: OPRINT-ն առաջարկում է բարձրորակ դրոշակահենքերի լայն տեսականի, որոնք կարող են կիրառելի լինել և՛ բիզնես նպատակներով, և՛ անհատական, և՛ պետական միջոցառումների կազմակերպման դեպքում
Ավտոմեքենաների բրենդավորումը հիանալի միջոց է ձեր բիզնեսը գովազդելու համար ճանապարհին: OPRINT-ում մենք առաջարկում ենք մեքենաների բրենդավորման բարձրակարգ ծառայություններ, որոնք կօգնեն Ձեզ տպավորություն թողնել պոտենցիալ հաճախորդների վրա:
Oprint-ը առաջարկում է լայթբոքսների պատրաստում՝ սկսած դիզայնից մինչև վերջնական մոնտաժ։ Մենք կիրառում ենք բարձրորակ նյութեր և ժամանակակից տպագրական տեխնոլոգիաներ, ինչը ապահովում է վառ գույներ, հավասարաչափ լուսավորում և երկարաժամկետ օգտագործում։
Արտո Ավետյան
Լևոն Բաբայան
Մարինե Գրիգորյան
Բելլա Թադևոսյան
Տիչինա 29/2 , Երևան, Հայաստան