Ցանցի տպագրություն

Հստակ պատկերներ և վառ գույներ

Ցանցի տպագրություն

Ցանցի լայնաֆորմատ տպագրությունը թույլ է տալիս իրականացնել ամենատարբեր գաղափարները՝ դիզայնի, առևտրային, արտադրական և այլ ոլորտներում: Ստացված պատկերը պարզ է, ունի վառ գույներ, երկարաժամկետ օգտագործման հնարավորություն։ Այս տպագրությունը կատարվում է ջրակայուն թանաքներով՝ լայնաֆորմատ պլոտտերների վրա: Ցանցի վրա տպման առավելագույն լայնությունը հասնում է 3 մետրի, ավելի լայն կտավներ ստանալու համար ցանցը եռակցվում է։

Ցանցի լայնաֆորմատ տպագրությունը համարվում է արտաքին գովազդի ամենաարդյունավետ տարբերակներից։

Ցանցի առավելություններից այն է, որ կարող է տեղադրվել ցանկացած վայրում, քանի որ ունի նվազագույն քաշ, ամուր է, ունի օդի բարձր թափանցելիություն: Լույսի հաղորդման հնարավորության շնորհիվ այն կարող է տեղադրվել պատուհանների և ցուցափեղկերի վրա։

Ցանցի մոնտաժումն իրականցվում է շատ հեշտ, որի շնորհիվ էլ խնայվում է ժամանակ և միջոցներ։

Ցանցային տպագրությունը կարող է նաև օգտագործվել շինությունների թերությունները տեսողականորեն թաքցնելու համար։
Awesome Image