Oprint-ն առաջարկում է ինքնակպչունների վառ, որակյալ և արագ տպագրություն՝ սեղմ ժամկետներում։ Ինքնակպչունների տպագրումը ինքնասոսնձվող թաղանթի վրա համապատասխան է տարատեսակ առևտրի, խոշոր և փոքր բիզնեսների համար:
Ո՞ր ոլորտներում է մեծ լայնաֆորմատ ինքնակպչունների տպագրությունը:
Այս տեխնոլոգիան ակտիվորեն օգտագործվում է արտաքին գովազդի, հատակի գրաֆիկայի, ցուցահանդեսային ստենդների, խանութների ցուցափեղկերի, փողոցային կառույցների, տրանսպորտային գովազդի, ինչպես նաև կազմակերպությունների և բնակելի տների ներքին հարդարման համար:
Այն կարող է օգտագործվել ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Երկար ժամանակ պահպանում է ներկայանալի տեսք։
Տպագրությունն իրականացվում է ջրակայուն թանաքներով՝ լայնաֆորմատ պլոտտերների վրա։
Ինքնակպչունների տպագրությունից հետո կատարվում է լամինացիա՝ փայլատ կամ փայլուն թաղանթով: Վերջինս պաշտպանում է տպագրությունը գունաթափումից, մեխանիկական վնասվածքներից և ինքակպչունին տալիս է կոշտություն, ինչը մեծապես հեշտացնում է տեղադրման գործընթացը, հատկապես մեծ չափերով ինքնակպչուն պիտակների համար: