Աֆիշային թուղթ

Հստակ պատկերներ և վառ գույներ

Աֆիշային թուղթ

Oprint-ում կարող եք պատվիրել թղթի վրա ամենատարբեր լայնաֆորմատ տպագրությունները՝ պլակատներ, մեծ պաստառներ, աֆիշաներ, մեծ լուսանկարներ, գովազդային պաստառներ։ Թղթի վրա լայնաֆորմատ տպագրությունը հաճախ օգտագործվում է ձևավորումների կամ արտաքին գովազդի համար: Այս տպագրությունը հիանալի է և’ գունավոր, և’ միագույն ֆոտոռեալիստական պատկերներ տպագրելու համար։ Իսկ շերտավոր թուղթն ապահովում է պատկերի հստակությունը։ Նման տպագրության գործընթացում կարևոր է գույների և դետալներիերի ճշգրիտ վերարտադրումը: Նոր սերնդի սարքավորումները, որոնք առկա են մեր ընկերությունում, հնարավորություն են տալիս ձեռք է բերել ստացված պատկերի առավելագույն որակը:

ԻՆՉՈՒ՞ ԸՆՏՐԵԼ ԹՂԹԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Օգտագործման զանազան տարբերակներ: Լայնաֆորմատ տպագրություն, ինտերիերի տպագրություն, մեծ ֆորմատ, փոքր ֆորմատ։ Հեշտ մոնտաժում և ապամոնտաժում:

Թեթև քաշը և ճկունությունը երկու հիմնական գործոններն են, որոնք թույլ են տալիս օգտագործել թղթային գովազդային միջոցներ, որտեղ և ինչպես անհրաժեշտ է:

Քիչ ծախսեր. Ամեն ինչ կախված է չափսերից և շրջանառությունից: Սակայն, համեմատած այլ տեսակի տպագրվող գովազդային միջոցների հետ, թուղթը շատ շահավետ նյութ է: Երկարակեցություն. Եթե ​​թուղթը լամինացված է, այն երկար կծառայի։ Ոչ արևի լույսը, ոչ ջուրը դրան չեն վնասի:

 

Թղթի տպագրությունը մեզ մոտ իրականացվում է ֆոտոթղթի վրա։ Ֆոտոթուղթն ունի ծածկույթ, որն ապահովում է թանաքի հավասարաչափ բաշխում, ինչի շնորհիվ էլ մենք ստանում ենք վառ և կոնտրաստային պատկերներ բարձրորակ պաստառների և պոստեռների վրա:
Awesome Image