Ինքնակպչունների տպագրություն

Հստակ պատկերներ և վառ գույներ

Ինքնակպչունների տպագրություն

Oprint-ն առաջարկում է ինքնակպչունների վառ, որակյալ և արագ տպագրություն՝ սեղմ ժամկետներում։ Ինքնակպչունների տպագրումը ինքնասոսնձվող թաղանթի վրա համապատասխան է տարատեսակ առևտրի, խոշոր և փոքր բիզնեսների համար:

Ո՞ր ոլորտներում է մեծ լայնաֆորմատ ինքնակպչունների տպագրությունը:

Այս տեխնոլոգիան ակտիվորեն օգտագործվում է արտաքին գովազդի, հատակի գրաֆիկայի, ցուցահանդեսային ստենդների, խանութների ցուցափեղկերի, փողոցային կառույցների,  տրանսպորտային գովազդի, ինչպես նաև կազմակերպությունների և բնակելի տների ներքին հարդարման համար:

Այն կարող է օգտագործվել ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Երկար ժամանակ պահպանում է ներկայանալի տեսք։

Տպագրությունն իրականացվում է ջրակայուն թանաքներով՝ լայնաֆորմատ պլոտտերների վրա։

Ինքնակպչունների տպագրությունից հետո կատարվում է լամինացիա՝ փայլատ կամ փայլուն թաղանթով: Վերջինս պաշտպանում է տպագրությունը գունաթափումից, մեխանիկական վնասվածքներից և ինքակպչունին տալիս է կոշտություն, ինչը մեծապես հեշտացնում է տեղադրման գործընթացը, հատկապես մեծ  չափերով ինքնակպչուն պիտակների համար:

Այս վառ և օրիգինալ արտաքին գովազդը հասարակական տրանսպորտում, մեքենաներում, խանութների ցուցափեղկերում, այսօր դարձել է հաջող և արդյունավետ գովազդայի անբաժան մասնիկը: Վաճառող և որակյալ արտաքին գովազդի ստեղծումը,շնորհիվ ինքնակպչունների հեշտ է, արագ և ամենակարևորը՝ շահավետ։ Ինքնակպչունների տպագրումը ինքնասոսնձվող թաղանթի վրա համապատասխան է տարատեսակ առևտրի, խոշոր և փոքր բիզնեսների համար:
Awesome Image