Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ծառայությունների մեջ ավելացել է տպագրության նոր տեսակ՝ DTF տպագրություն։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս տեխնոլոգիան և ինչու՞ է այն այսքան արագ տարածում գտնում տեքստիլ տպագրության մեջ։
DTF տպագրությունը շապիկների և այլ գործվածքների վրա տպագրության տեխնոլոգիա է: Այս տպագրությունը առանձնահատուկ է նրանով, որ սկզբում պատկերը տպագրում ենք հատուկ DTF թաղանթի վրա, այնուհետև այն փոխանցում տեքստիլին՝ թերմոպրեսի միջոցով։
Չնայած այն հանգամանքին, որ այս տեխնոլոգիան դեռ նոր է,արդեն պարզ է դառնում, որ DTF կիրառման տեխնոլոգիան հիանալի այլընտրանք կլինի DTG տպագրության մեթոդներին (ուղղակի տպագրություն) և նույնիսկ դասական մաղային տպագրությանը:
Ներկայացնում ենք DTF տպագրության մի քանի առավելություններ՝