Awesome Image

Բարի գալուստ Oprint

Տպագրությունը մեր առաքելությունն է

OPRINT-ը տպագրության ոլորտում մեծ փորձ կուտակած մասնագետների նոր նախաձեռնություն է, որը իր պրոֆեսիոնալ թիմի, նորարարական տեխնոլոգիաների և տպագրության մեջ օգտագործվող բարձրակարգ նյութերի շնորհիվ կարող է երաշխավորել Ձեզ բարձր որակի տպագրություն, բարձրակարգ սպասարկում, մրցակցային գներ և տպագրություն՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։

Քայլելով մշտապես ժամանակին համընթաց՝ Oprint-ն առաջարկում է լավագույնը տպագրության ոլորտում։ Շնորհիվ մեր պրոֆեսիոնալ թիմի, բարձրորակ նյութերի և առաջատար սարքավորումների՝ մենք կապահովենք արագ և որակյալ տպագրություն։

Իմանալ ավելին
Ինչու՞ ընտրել Oprint

Մեր առավելությունները

3 պատճառ՝ ինչու վստահել մեզ




Awesome Image
Awesome Image

Վերջին սերնդի տեխնոլոգիաներ

Awesome Image
Awesome Image

Պրոֆեսիոնալ և սրտացավ թիմ

Awesome Image
Awesome Image

Մրցակցային գներ

Բաններներ

Բաններները արտաքին գովազդի ամենաարդյունավետ տարբերակներից են։ Դրանք հեշտ նկատելի են և տպավորվող։ Oprint-ի խնդիրն է ապահովել բարձր որակով տպագրություն, որը չի խամրում արտաքին միջավայրի ազդեցությունից, վառ գույներ և տպագրական պատկերների հստակություն։ Իրականացնում ենք նաև տեղադրման ամենաբարդ աշխատանքները սեղմ ժամկետներում։

Awesome Image

Հստակ պատկերներ և վառ գույներ

Oprint-ի բաներային տպագրությունները կատարվում են որակյալ թանաքներով և նյութերով, ծառայում են շատ երկար, չեն խամրում արևի ճառագայթներից և այլ արտաքին բացասական ազդեցություններից։ Մեր ծառայությունների մեջ ներառված է նաև բաներների մոնտաժումն ու ապամոնտաժումը։
Awesome Image

Ինքնակպչունների տպագրություն

Oprint-ն առաջարկում է ինքնակպչունների վառ, որակյալ և արագ տպագրություն՝ սեղմ ժամկետներում։ Ինքնակպչունների տպագրումը ինքնասոսնձվող թաղանթի վրա համապատասխան է տարատեսակ առևտրի, խոշոր և փոքր բիզնեսների համար:

Awesome Image

Հստակ պատկերներ և վառ գույներ

Այս վառ և օրիգինալ արտաքին գովազդը հասարակական տրանսպորտում, մեքենաներում, խանութների ցուցափեղկերում, այսօր դարձել է հաջող և արդյունավետ գովազդայի անբաժան մասնիկը: Վաճառող և որակյալ արտաքին գովազդի ստեղծումը,շնորհիվ ինքնակպչունների հեշտ է, արագ և ամենակարևորը՝ շահավետ։ Ինքնակպչունների տպագրումը ինքնասոսնձվող թաղանթի վրա համապատասխան է տարատեսակ առևտրի, խոշոր և փոքր բիզնեսների համար:
Awesome Image

Աֆիշային թուղթ

Oprint-ում կարող եք պատվիրել թղթի վրա ամենատարբեր լայնաֆորմատ տպագրությունները՝ պլակատներ, մեծ պաստառներ, աֆիշաներ, մեծ լուսանկարներ, գովազդային պաստառներ։ Թղթի վրա լայնաֆորմատ տպագրությունը հաճախ օգտագործվում է ձևավորումների կամ արտաքին գովազդի համար: Այս տպագրությունը հիանալի է և’ գունավոր, և’ միագույն ֆոտոռեալիստական պատկերներ տպագրելու համար։ Իսկ շերտավոր թուղթն ապահովում է պատկերի հստակությունը։ Նման տպագրության գործընթացում կարևոր է գույների և դետալներիերի ճշգրիտ վերարտադրումը: Նոր սերնդի սարքավորումները, որոնք առկա են մեր ընկերությունում, հնարավորություն են տալիս ձեռք է բերել ստացված պատկերի առավելագույն որակը:

Awesome Image

Հստակ պատկերներ և վառ գույներ

Թղթի տպագրությունը մեզ մոտ իրականացվում է ֆոտոթղթի վրա։ Ֆոտոթուղթն ունի ծածկույթ, որն ապահովում է թանաքի հավասարաչափ բաշխում, ինչի շնորհիվ էլ մենք ստանում ենք վառ և կոնտրաստային պատկերներ բարձրորակ պաստառների և պոստեռների վրա:
Awesome Image

Թափանցիկ թաղանթի վրա տպագրություն

Թափանցիկ թաղանթի վրա տպագրությունը լավագույն տպագրական լուծումներից մեկն է գնի և որակի հարաբերակցության առումով և՛ ներքին, և՛ արտաքին ձևավորման համար: Պատրաստի կպչուն պիտակներ օգտագործվում են ցանկացած տեսակի մակերեսների վրա։

Awesome Image

Հստակ պատկերներ և վառ գույներ

Թափանցիկ կպչուն պիտակների առավելությունները՝ Դիմակայություն անբարենպաստ արտաքին ազդեցություններին։ Թաղանթները բարձր դիմացկուն են եղանակային անբարենպաստ պայմանների նկատմամբ: Նյութի և ներկերի որակը թույլ է տալիս օգտագործել թափանցիկ կպչուն պիտակները արտաքին գովազդի, լուսավորվող փողոցային կառույցների և տրանսպորտային միջոցների ձևավորման համար: Ինչպես պարզ, այնպես էլ բարդ կոմպոզիցիաներ ստեղծելու հնարավոություն՝ առանց պլոտտերի կտրման օգտագործման Թափանցիկ թաղանթի վրա լայնաֆորմատ տպագրության դեպքում նյութի վրա կիրառվում է մեկ պատկեր: Այնուհետև պիտակները կիրառվում են անհրաժեշտ մակերեսի վրա: Թափանցիկ մասը անտեսանելի է, իսկ նկարը հնարավորինս պարզ։ Թափանցիկ կպչուն պիտակների արտադրության մեջ պլոտերներ չեն օգտագործվում դետալներ ստանալու համար։ Դիզայների ցանկացած կրեատիվ մտահղացում իրականացնելու հնարավորություն Այս ապրանքի կարևոր առավելությունը տպագրված պատկերների պայծառությունն է, որը երկար ժամանակ պահպանվում է նույնիսկ դրսում օգտագործելու դեպքում: Նույնիսկ շատ փոքր և նուրբ դետալները պարզ և տպավորիչ են:
Awesome Image

Պաստառ

Երազո՞ւմ եք յուրահատուկ ինտերիերի մասին: Պատվիրեք ֆոտոպաստառներ մեր ընկերությունում։ Մեր ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են բարձր ճշգրտություն և կատարյալ գունային վերարտադրություն։ Ֆոտոպաստառը լավագույն ստեղծագործական հնարավորությունն է, որն ունի բազմաթիվ առավելություններ։ Դուք կարող եք լրացնել Ձեր բնակարանի ցանկացած ազատ պատ՝ յուրահատուկ պատկերներով և պաստառը կլրացնի ձեր ինտերիերը:

Awesome Image

Հստակ պատկերներ և վառ գույներ

Ինչու՞ պատվիրել մեզ մոտ ֆոտոպաստառի տպագրություն: Մենք երաշխավորում ենք կատարված աշխատանքի որակը, քանի որ օգտագործում ենք բարձր որակի թանաք և ապահովում ենք գույնի բարձր ճշգրտություն: Օգտագործված թանաքը ունի վառ գույներ և դիմացկուն է արևի լույսին։ Կարևոր է նշել նաև, որ ֆոտո պաստառները տհաճ հոտ չունեն։
Awesome Image
Կապ մեզ հետ

Ուղարկել նամակ

Կոնտակտային

Տվյալներ

Հասցե

Գետառ 4/12 , Երևան, Հայաստան

Հեռախոսահամար

+374 11-818100

Էլ․հասցե

info@oprint.am

Բաժանորդագրվել